Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Ավանում բարձրահարկ շենքից 13-ամյա աղջիկ երեխա է ընկել

777
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 11:00
Ավանում բարձրահարկ շենքից 13-ամյա աղջիկ երեխա է ընկել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 10:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի թիվ 42 շենքից աղջիկ երեխա է ընկել (մոտ 13 տարեկան). անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: