Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վրաստանը ողջունել է ՌԴ նախագահի քայլը

887
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 11:25
Վրաստանը ողջունել է ՌԴ նախագահի քայլը

Վրաստանի բնակիչներն արձագանքել են ՌԴ նախագահ Վ. Պուտինի դիրքորոշմանը՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Նրանք այդ որոշումը համարել են տվյալ իրավիճակում խելացի որոշում:

«Պուտինը հասկացել է, որ Գեորգի Գաբունիան ողջ Վրաստանը չէ»,-գրել է մի վրացի՝ սոցցանցի էջում:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը դեմ էր արտահայտվել Վրաստանի հանդեպ հատուկ տնտեսական պատժամիջոցների կիրառմանը՝ ելնելով իր իսկ բնորոշմամբ՝ վրացի ժողովրդի հանդեպ հարգանքից: Նա նաև նպատակահարմար չէր համարել իր հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված լրագրող Գեորգի Գաբունիայի դեմ քրգործ հարուցելը:

Վ. Պուտինի քայլը ողջունել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին: «Այդ քայլը միանշանակ միակն է և ճիշտը»,-ասել է նա:

Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ չնայած ՌԴ նախագահի դիրքորոշմանը, իրենք մնում են իրենց կարծիքին՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ: