Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Որոշ պաշտոնյաների հրապարակային ելույթը «Երալաշի» համար փայլուն թեմա է». Նաիրա Զոհրաբյան

126
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 10:55
«Որոշ պաշտոնյաների հրապարակային ելույթը «Երալաշի» համար փայլուն թեմա է». Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին նախագծի շուրջ քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Կարծում եմ պետք չէ Նոստադամուսը լինել՝ հիշելու հենց այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաների, որոնց յուրաքանչյուր հրապարակային ելույթը «Երալաշի» համար փայլուն թեմա է, դրանք մնալու են հայ քաղաքագիտական պատմության մտքի մեջ որպես աբսուրդի շեդեվրներ: Էնպես որ, մի զարմացեք, այո, կարող են լինել նաև այդպիսի նշանակումներ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ իր հերթին նշեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը պետք է ունենա որոշակի փորձառություն, ինչը բխում է նաև ներկայացուցչի տարիքից. «Որովհետև, եթե այդպես վերցնենք 25 տարեկան նորավարտ, փորձ չունեցող ուսանողին էլ կարելի է նշանակել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ»,-ասաց նա: