Երևան`   +32 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով. «Հրապարակ»

67
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 09:40
Մամեդյարով-Մնացականյան հաջորդ հանդիպումը՝ շուտով. «Հրապարակ»

«Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար՝ եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ՝ թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»:

Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք՝ դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»:

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ) Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից՝ բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի՝ դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որևէ կարիք չկա այդ առումով, որովհետև պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է՝ միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» և գտանք՝ ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք՝ սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զ. Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: