Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ հավաք է արել և երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին. «Հրապարակ»

210
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 09:30
Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ հավաք է արել և երկու մեսիջ է հղել ՀՀԿ-ին. «Հրապարակ»

«Սահմանադրության օրվան նվիրված ՀՀԿ-ական այցին՝ դեպի Արշակունիների դամբարան, մասնակցել են ոչ միայն «տարիքն անցած», այլև երիտսերնդի ՀՀԿ-ականները։ Գուցե ցանկացել են ցույց տալ, որ ՀՀԿ-ի վրա դամբանական կարդալն ու դամբարան կառուցելը դեռ վա՞ղ է։

«Եթե այդպես եք ուզում՝ այո, շատ վաղ։ Ինչ է՝ պատահակա՞ն եք համարում, որ զուգահեռ այցը Վիետնամ, Սինգապուր ավելի քիչ արձագանքի արժանացավ սոցցանցերում ու կայքերում, քան մեր այդ այցը։

Անգամ Գալուստ Գրիգորիչն էր այդ օրը պահանջված, ներկաներս մի գլուխ իրար հարցնում էինք՝ որ էսքան շատ էինք, ինչի՞ 4 հազար ձայն չհերիքեց պառլամենտ մտնելու համար»,- ասաց ՀՀԿ-ական զրուցակիցը:

Սերժ Սարգսյանը մինչ Բադեն-Բադեն մեկնելը, փաստորեն, հավաք է արել ու 2 մեսիջ-կենաց հղել իր թիմին, մեկը՝ Արցախի, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի մասով։ «Արցախի հարցով ասաց՝ մաքսիմալ աչալուրջ և զգոն լինենք, Քոչարյանի մասով ասաց, որ աջակցելու ենք, անելու ենք մեզնից կախվածը, որ հետապնդումը դադարեցվի»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: