Ալվեսը քննադատել է Մեսսիին
![]() Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսն անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի, ում հետ խաղացել է «Բարսելոնա»-ի կազմում, հայտարարությանն այն մասին, որ Ամերիկայի գավաթի խաղարկությունում Բրազիլիայի հավաքականի հաղթանակը կոռուպցիայի արդյունք է։ «Ընկերները միշտ չէ, որ ճիշտ են, ուղղակի որովհետև նրանք ընկերներ են։ Կարելի է շատ բան ասել, երբ զայրացած ես, բայց ես, միևնույն է, համաձայն չեմ այդ խոսքերի հետ։ Առաջին հերթին նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել բոլոր բրազիլացիների նկատմամբ։ Երկրորդ՝ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել մի քանի պրոֆեսիոնալների նկատմամբ, որոնք մի կողմ են դնում շատ բաներ՝ հանուն այստեղ լինելու և երազանքի համար պայքարելու հնարավորության։ Ես այն ընկերն եմ, որ միշտ ճշմարտությունն է ասում և կարծում եմ՝ Մեսսին սխալ էր, երբ ասում էր այդ ամենը»,-նշել է Ալվեսը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
