Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Երկու այցերն էլ չափազանց էական են». Արման Բաբաջանյան

694
Երեքշաբթի, 09 հուլիսի, 2019 թ., 10:45
«Երկու այցերն էլ չափազանց էական են». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա շաբաթներին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելեն ԱՄՆ: Երկու այցերն էլ չափազանց էական են և պետք է հուսալ, որ հավասարապես կա գիտակցություն դրանց կարևորության վերաբերյալ։ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական պոտենցիալը, մեղմ ասած, չի համապատասխանում ընդհանրապես տարածաշրջանային իրադրությանն ու հավանական հեռանկարներին թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ վատթար սցենարների հաշվարկման առումով: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Հայաստանի դիվանագիտական-քաղաքական պոտենցիալն անհրաժեշտ է բարձրացնել թե՛ մարտահրավերներին դիմակայելու, թե՛ հնարավորություններն օգտագործելու հարցում հավասարապես կենսունակ դարձնելու համար: Թուրք-ամերիկյան, և իրանա-ամերիկյան դիմակայությունն առաջիկա օրերին և շաբաթներին բացմաթիվ խնդիրներ և հնարավորություն է ստեղծելու Երևանի համար։ Անհրաժեշտ է ոսկերչական ճշգրտությամբ աշխատել ու կարևորը՝ չխանդավառվել․․․ Պետք է հանդարտ և հետևողական կերպով հետևել իրադարձությունների զարգացմանը»։