Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

27–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

285
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 22:00
27–ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի

Այսօր՝ հուլիսի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ, 27-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 10-ամյա Ն. Ա.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն:
MAMUL.am-ի տվյալներով՝ վարորդը շատ արագ է երթևեկելիս եղել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա մշտապես գերազանցել է արագությունն ու պետհամարանիշեր չի ունեցել: