Երևան`   +23 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Դավթաշենի կամրջից երկու քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

120
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 16:20
Դավթաշենի կամրջից երկու քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Հուլիսի 8-ին, ժամը 14:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել՝ նետվելով Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ինքնասպանության փորձը քաղաքացիների ուժերով կանխվել է: