Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Կարծում եմ, Հայկ Սարգսյանի մանդատի հարցը պիտի բարձրանա»․ Մարգարիտ Եսայան

469
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 15:55
«Կարծում եմ, Հայկ Սարգսյանի մանդատի հարցը պիտի բարձրանա»․ Մարգարիտ Եսայան

Համացանցում երեկ տեսանյութ էր տարածվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ, որտեղ վերջինին ընկերակցող ինստագրամյան հայտնի գեղեցկուհիներից մեկը ցույց է տալիս, թե ինչպես են շրջում ու սելֆիներ անում նախագահական նստավայրում։

Այսօր անդրադառնալով այս թեմային՝ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանն ասաց, որ առաջին հայացքից իրեն թվացել է, թե դա ֆոտոմոնտաժ է։

«Նախ, հարց առաջին․ որտե՞ղ էր երկրի նախագահը, ո՞վ էր իջեցրել անցաթուղթը, որպեսզի այդ անձինք մտնեն նախագահական։ Նրանք ի՞նչ նպատակով են մտել նախագահական։ Կարծում եմ, որ այստեղ երկրի անվտանգության խնդիր կա։ Որովհետև վաղը կարող են տվյալ երիտասարդին (նկատի ունի Հայկ Սարգսյանին,-հեղ), կամ այլ երիտասարդի ահաբեկչական նպատակներով օգտագործել»,- հայտարարեց Եսայանը։

Նա նշեց, որ պետք է բարձրացվի Հայկ Սարգսյանի մանդատի հարցը։

«Այսօրվա իշխանությունները լուրջ վտանգ են սպառնում երկրի անվտանգությանը՝ իրենց ամենաթողությամբ։ Սրան պիտի հաջորդի նաև երկրի նախագահի պարզաբանումը։ Կարծում եմ, այդ պատգամավորի մանդատի հարցը պիտի բարձրանա»,-ասաց Մարգարիտ Եսայանը։