Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ալեքսիս Ցիպրասը հրաժեշտ տվեց վարչապետի պաշտոնին

790
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 13:35
Ալեքսիս Ցիպրասը հրաժեշտ տվեց վարչապետի պաշտոնին

Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը՝ աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը:Նախկին բանկիր Կիրիակոս Մացոտակիսի գլխավորած կուսակցությանը հաջողվել հավաքել մոտ 40 տոկոս քվե, ինչը նրան հնարավորություն կտա բացարձակ մեծամասնություն ունենալ խորհրդարանում՝ 300 տեղերից 158-ը:

Օրենսդիր մարմին են անցել նաև հականերգաղթային «Հունական որոշում» և Կոմունիստական կուսակցությունները:

2015թ. իշխող Սիրիզա ձախ կուսակցությունը 31 տոկոս ձայն է ստացել: Դրա ղեկավար Ալեքսիս Ցիպրասն արդեն շնորհավորել է Կիրիակոս Մացոտակիսին և վարչապետի աթոռը փոխանցել նրան:

Կ. Մացոտակիսը հայտարարել է, որ այժմ իր գլխավորած կուսակցությունը հնարավորություն ունի փոփոխություն մտցնել երկրում: Նա ընտրողներին խոստացել է իջեցնել հարկերը և բարելավել ներդրումային կլիման:

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի լուծարման մասին հունիսի 11-ին հայտարարել էրերկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը: Այդ որոշման առիթը եղել էր Սիրիզա կուսակցության՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կրած պարտությունը: Եվրախորհրդարանի ընտրություններում ևս հաղթանակ էր տոնել «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը: