Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ում դեսպանի գաղտնի նամակագրության հետքերով

779
Երկուշաբթի, 08 հուլիսի, 2019 թ., 12:05
Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ում դեսպանի գաղտնի նամակագրության հետքերով

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի գաղտնի նամակագրության արտահոսքի առիթով: Այդ մասին հաղորդում է The Independent-ը՝ հղում անելով ԱԳՆ ներկայացուցչին: Նախարարությունում մտադիր են պարզել, թե ինչ ճանապարհով է դիվանագիտական նամակագրությունը հայտնվել The Daily Mail-ի տաբլոիդներում:

Հուլիսի 7-ին հանրայնացված միջգերատեսչական գաղտնի նամակագրությունից հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպան Քիմ Դերրոկը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարել է ոչ կոմպետենտ, խոցելի և ունակ այն բանի, որ նախագահական ժամկետն ավարտի ամոթալի կերպով: Դեսպանը Թրամփի աշխատակազմին անաշխատունակ, անկանխատեսելի և դիվանագիտական հարցերում անօգնական էր որակել և գործընկերներին էլ խորհուրդ տվել պարզ կերպով նշել իր դիրքորոշումը ԱՄՆ ղեկավարի հետ բանակցություններում և ավելի շատ գովաբանել նրան։