Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Վրաստանի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ը կտեղափոխվեն Հայաստան

127
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 23:15
Վրաստանի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 3-ը կտեղափոխվեն Հայաստան

Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարից տուժած ՀՀ քաղաքացիներից երեքը՝ (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.), հուլիսի 8-ին կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Ավելի վաղ նշվել էր, որ տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, քննարկվում է Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն: