Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը». Արսեն Թորոսյան

380
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 20:00
«Չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի իմ տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ, ով հիմա գտնվում է Թբիլիսում մեր տուժած քաղաքացիների կողքին և որոշեցինք նրանցից 3-ին վաղը առավոտյան տեղափոխել Հայաստան։ Մյուս 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Վերջիններիցս մեկի տեղափոխման հարցը կորոշենք վաղը առավոտյան. չի բացառվում սանավիացիայի օգտագործման տարբերակը։ Մեր դիվանագետները, ԱՆ և ԱԻՆ մասնագետները ամեն ինչ անում են տուժածների կյանքը փրկելու և Հայաստան տեղափոխելու համար»։