Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ուժգին պայթյուն Ղազնիում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

1320
Կիրակի, 07 հուլիսի, 2019 թ., 16:45
Ուժգին պայթյուն Ղազնիում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ

Ուժգին պայթյուն է որոտացել Աֆղանստանի Ղազնի քաղաքում, հայտնում է Pajhwok գործակալությունը:

Պայթյունի զոհերի թիվն առնվազն 12 է, 183-ը վիրավորում է ստացել: Վիրավորների մեծ մասը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ երեխաներ:

Հաղորդվում է, որ Աֆղանստանի Անվտանգության ազգային դիրեկտորատի մասնաճյուղի մոտ մեքենա է պայթել: Զոհերի թվում է անվտանգության 8 աշխատակից: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» ահաբեկչական խմբավորումը: