Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Մանրամասներ՝ Զոդի կամրջի վթարից տուժածների մասին. մեկնաբանում է ԱՆ մամուլի խոսնակը

451
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 18:35
Մանրամասներ՝ Զոդի կամրջի վթարից տուժածների մասին. մեկնաբանում է ԱՆ մամուլի խոսնակը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն.

Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը՝ Արարատի բժշկական կենտրոն:

Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով՝ նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: