Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. կա զոհ

1193
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 14:30
Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. կա զոհ

Ադրբեջանի զորամասերից մեկում հուլիսի 6-ին պայթյուն է որոտացել: Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ զինծառայողը ձեռքից վայր է գցել տանկային արկի լիցքը, ինչից հետո պայթյուն է տեղի ունեցել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ պատահարից զոհվել է 2 մարդ՝ ենթասպա Ամիդդին Աղալարովը և կրտսեր սերժանտ Սամիր Սալախովը։ Եվս մեկը ենթասպա Նուրլան Մամեդովը, ծանր վիրավորում է ստացել։

Պատահարի առիթով հետաքննություն է սկսվել: