Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ԱՆ-ի հաղորդագրությունը՝ «կանաչած» Սևանա լճի ջրի վերաբերյալ

841
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 11:55
ՀՀ ԱՆ-ի հաղորդագրությունը՝ «կանաչած» Սևանա լճի ջրի վերաբերյալ

Սևանա լճի վերաբերյալ վերջին օրերի մամուլի հրապարակումների վերաբերյալ Առողջապահության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում մշտապես իրականացնում է լճի ափամերձ տարածքների և ջրի սանիտարահամաճարակային վիճակի մոնիտորինգ և անհրաժեշտության դեպքում իրազեկում համապատասխան գերատեսչություններին և բնակչությանը դրա փոփոխությունների վերաբերյալ։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները այսօր և վաղը կատարելու են ափամերձ տարածքների ջրի նմուշառում և լաբորատոր հետազոտություն, որի արդյունքների մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրենք։

ՀՀ առողջապահության նախարարություն