Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.

Կալիֆորնիան կրկին ցնցվել է

884
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 11:20
Կալիֆորնիան կրկին ցնցվել է

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում կրկին երկրաշարժ է եղել, կան տուժածներ: Այդ մասին Twitter-ում գրել են հրդեհային դեպարտամենտի ներկայացուցիչները: Տեղի են ունեցել մի քանի հրդեհներ, էլեկտրագծեր են վնասվել: Ռիջկրեստ քաղաքի 2 հազար բնակիչ մնացել է առանց էլետրականության:

Բացի այդ, տարհանվել են բոլոր նրանք, ովքեր ժամանցավայր Դիսնեյլենդի հարևանությամբ են: Զբոսայգին սակայն չի վնասվել, այն փակ է եղել:

Ստորերկրյա ցնցումներից մի քանի շենքերի պատերին ճաքեր են առաջացել, հիմքեր վնասվել, տուժել է 1 մարդ, որը թեթև վնասվածքներ էր ստացել:

Լոս Անջելեսի օդանավակայանի ղեկավարությունը հաղորդել է, որ թռիչքները սովորական ռեժիմով իրականացվում են:

Կալիֆորնիայում 6,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր գրանցվել նաև հուլիսի 4-ին: Դրա հետևանքով գազատար էր վնասվել, ինչն էլ Ռիջկրեստ քաղաքում հրդեհների պատճառ էր դարձել: