Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. ընկել է 22 ժայռաբեկոր

142
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 10:55
Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. ընկել է 22 ժայռաբեկոր

Հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և միակողմանի փակել է (մոտ 1x10 մետր) ավտոճանապարհը:

Փրկարարները հեռացրել են քարերը. ավտոճանապարհը երկկողմանի բացվել է: