Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

Վիետնամի մայրաքաղաքում պաշտոնական արարողությամբ դիմավորեցին ՀՀ վարչապետի պատվիրակությանը

165
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 18:40
Վիետնամի մայրաքաղաքում պաշտոնական արարողությամբ դիմավորեցին ՀՀ վարչապետի պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ գտնվում է Վիետնամում: Մայրաքաղաք Հանոյում հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը կարող եք դիտել հետևյալ տեսանյութում:

Նշենք, որ շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վիետնամ։ Ավարտվել է Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, երկու երկրների վարչապետերը նախ առանձնազրույց են ունեցել, ապա ընդլայնված կազմով բանակցություններ վարել։

Բանակցությունների արդյունքներով Երևանն ու Հանոյը ստորագրել են կրթության և զբոսաշրջության ոլորտում համագործակցության համաձայնագրեր:

Նիկոլ Փաշինյանը և Նգույեն Սուան Ֆուքը լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ:

Երեկոյան Վիետնամի վարչապետի անունից տրվելու է պաշտոնական ընթրիք:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է կինը՝ Աննա Հակոբյանը, նա էլ առանձին ծրագրով հանդիպելու է Վիետնամի վարչապետի տիկնոջը, այցելելու է արյան փոխներարկման ինստիտուտ:

Վիետնամի մայրաքաղաքում պաշտոնական արարողությամբ դիմավորեցին ՀՀ վարչապետի պատվիրակությանը