Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Կաշառված օլիմպիադա

883
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 14:45
Կաշառված օլիմպիադա

Ռիո-Դե-Ժանեյրոյի նախկին նահանգապետ Սերժիու Կաբրալը խոստովանել է, որ ժամանակին կաշառել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամներին, որպեսզի նրանք 2016թ. օլիմպիական խաղերի մայրաքաղաք հռչակեն Ռիո Դե Ժանեյրոն: Այդ մասին հաղորդել է բրազիլական «Գլոբու» մեդիաընկերությունը:

Ս. Կաբրալն ասել է, որ 9 անդամները կաշառվել են 2 միլիոն դոլարով, և դրա մասին տեղյակ են եղել Բրազիլիայի նախկին նախագահներ Ժոզե Ինասիու Լուլա դա Սիլվան ու Միշել Տեմերուն:

Նշենք, որ օլիմպիական մայրաքաղաքի թեկնածուներ էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն: Օլիմպիադային նախապատրաստման համար ՄՕԿ-ը Բրազիլիային էր տրամադրել 1,5 միլիարդ դոլար, ընդ որում՝ նախապատրաստությունն էլ հարթ չէր ընթանում, օլիմպիական օբյեկտների շինարարությունը պարբերաբար կանգ էր առնում, խախտումներ էին հայտնաբերվում:

Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան (2003 – 2011թթ. նախագահ) այժմ բանտում է, դատապարտվել է կոռուպցիայի համար, նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև Միշել Տեմերուին (2016 - 2019):