Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ
![]() ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձէ հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, ևս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի և օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը: Մայր օրենքի՝ Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը: Այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին: Մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները և լիարժեք կյանքի ենք կոչելո Հայաստանի քաղաքացիների՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։ Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»: |

«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5409:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
232Երեկ, 19:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
126Երեկ, 17:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
131Երեկ, 15:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
134Երեկ, 13:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
115Երեկ, 08:54
