Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 հուլիսի, 2019 թ.

«Պասլատ անեիր էդ քաղաքացուն». ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի շտապում ստորագրել աղմկահարույց նիստի արձանագրությունը. «Ժողովուրդ»

111
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 09:20
«Պասլատ անեիր էդ քաղաքացուն». ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չի շտապում ստորագրել աղմկահարույց նիստի արձանագրությունը. «Ժողովուրդ»

«Հունիսի 1-ին տեղի ունեցած առողջապահական խորհրդի հայտնի նիստի արձանագրությունը մինչ օրս չկա. քար լռություն է: Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, այդ նիստի ժամանակ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բարկացել է տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի վրա, որն իր նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանին տուգանել էր:

Երբ Խուրշուդյանն ասել է՝ ի՞նչ անեի. քաղաքացու դիմում կար, նախարարը բղավել է՝ «պասլատ անեիր էդ քաղաքացուն»: Հասկանալու համար, թե ինչու մինչ այժմ հայտնի նիստի արձանագրությունը տեղադրված չէ կայքէջում, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Սպասում ենք, մինչև առողջապահության նախարարը ստորագրի: Ուղարկել ենք իրեն՝ ստորագրման. երբ կստորագրի, այդ ժամանակ էլ կկախենք»:

Մեզ մնում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ չափով կխմբագրվի այդ արձանագրությունը, և արդյոք քաղաքացուն «պասլատ անելու» տողերը դուրս կթռչեն տեքստից»,-գրում թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: