«Սիրտս ու բանականությունս տարակարծիք էին». Արիեն Ռոբեն
3237
Ուրբաթ, 05 հուլիսի, 2019 թ., 00:55
![]() Հոլանդիայի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին կիսապաշտպան Արիեն Ռոբենը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ «Վերջին շաբաթների ընթացքում շատ եմ մտածել։ Ժամանակ էի վերցրել, որպեսզի ապագայիս վերաբերյալ որոշում կայացնեմ։ Որոշեցի ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Սա կարիերայիս ամենաբարդ որոշումն էր։ Որոշում, որում սիրտս ու բանականությունս տարակարծիք էին»,- նշել է Ռոբենը։ «Բավարիա»-ն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռոբենին․ «Այսօր ավարտվեց ֆուտբոլային մեծագույն կարիերաներից մեկը։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Արիե՛ն»։ Նշենք, որ Ռոբենը 2009 թվականից հանդես էր գալիս «Բավարիա»-ի կազմում։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
