Երևան`   +13 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Ոչ ոքի արգելված չէ երազել». Գ. Պետրոսյանը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալու մասին

982
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 15:50
«Ոչ ոքի արգելված չէ երազել». Գ. Պետրոսյանը Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալու մասին

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա, քանի որ այն ունի լեգիտիմ նախագահ, դատավորներ և անդամներ:

«Այստեղ իրավունքի վեճ չկա, այստեղ կա քաղաքական շահերի խնդիր, և այս կարծիքը ամենաառաջինն ինձ մոտ ձևավորվել ա հենց ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանի ընտրության օրը, երբ նա ԱԺ թիվ մեկ ամբիոնից հայտարարեց, որ ՍԴ անդամի ընտրությունը քաղաքական ընտրություն է: Սրանով պետք ա վերջակետ դնել իրավական վեճերին, չկա որևէ ճգնաժամ, կա այդպիսի ճգնաժամ տեսնելու առանձին անձանց, գուցե՝ առանձին ուժերի ցանկությունը, բայց իրականում այդպիսի ճգնաժամ գոյություն չունի»,-ասաց Պետրոսյանը:

Անդրադառնալով Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ վերջինս, ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելով, ձեռք է բերում նաև նախագահի լիազորությունները, Պետրոսյանն ասաց. «Ոչ ոքի արգելված չէ երազել, ոչ մեկի արգելված չէ երևակայել, ես էլ կարող եմ հիմա հայտարարել, որ այսուհետ ինձ ընդունեք ասենք՝ Գվատեմալայի կամ Վենեսուելայի նախագահ, հետո՞: Բա կոռեկտությո՞ւնը, բա օրինականությո՞ւնը: Ինքն առայժմ առերևույթ լեգիտիմ դատավոր է»,-նշեց պատգամավորը: