ԱԳՆ խոսնակը՝ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու լուրերի մասին
Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ մամուլում տարածված այն լուրերին, թե Ֆրանսիան պատրաստվում է Ադրբեջանին զենք վաճառել: Նաղդալյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի առնչությամբ մշտապես ասվել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու այդ հարցին, և այն մշտապես բարձրացվում է երկկողմ և բազմակողմ հարթակներում: «Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունները հատակապես, որոնք վերաբերում են ռազմարդյունաբերական ոլորտին, մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Եթե չեմ սխալվում, դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպության համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ երկրների, միակ երկիրն է, որ խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները և նաև, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում: Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես հետամուտ լինի այս հարցում և ձեռնպահ մնա Ադրբեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը և խաղաղությունը»,-ասաց խոսնակը: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00