Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հերթական ֆեյքն ա տարածվում. կեղծ նամակ՝ վարչապետից». Սամվել Մարտիրոսյան

968
Չորեքշաբթի, 03 հուլիսի, 2019 թ., 12:40
«Հերթական ֆեյքն ա տարածվում. կեղծ նամակ՝ վարչապետից». Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշադրություն. ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Թե բա ուզում ենք ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։ Ո՞վ է հեղինակը։ Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»: