Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ». Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին

817
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 10:05
«Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ». Ռոմանոս Պետրոսյանը՝ Սասուն Միքայելյանին

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավում եմ, բայց ազնիվ չես նախ ինքդ քո հանդեպ և քո իսկ անցած ուղու, ապա նաև՝ իմ նկատմամբ և իմ անմնացորդ նվիրումի՝ հանդեպ մեր «ընդհանուր» գործին։ Դե իսկ հավատարմության մասին, առ հեղափոխության նպատակներն ու դրա արժեքները, ես կլռեմ... Աստված է բոլորիս դատավորը. ժամանակն իր գնահատականը կտա։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ինձ համար գոյություն չունեն հեղինակություններ. իմ հավատամքը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ ես կամ և մնալու եմ մեր պետականության, օրենքի գերակայության պետության և իրավահավասարության հասարակության անխոնջ զինվորը։

Հ.Գ. Լրատվամիջոցների մեր հարգարժան գործընկերներին ներողություն եմ հայտնում հարյուրից ավելի զանգերն անպատասխան թողնելու համար և խնդրում եմ՝ երեկվա հետ կապված հարցադրումներ չանել. այլևս ոչ մի դիտարկում չեմ անելու, միայն գործելու եմ, և գործելու եմ ինչպես միշտ՝ բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու»։