Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

406
Երեքշաբթի, 02 հուլիսի, 2019 թ., 21:25
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. «Անդրադառնալով ԱԱՏՄ կողմից հրապարակված տեղեկատվությանը՝ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանում յուրաքանչյուր տարի արձանագրվում է ջրծաղիկի գրեթե 3000 և ավելի դեպք, որոնց գերակշիռ մասը բաժին է ընկնում մանկական կրթական հաստատություններին։ Եվ այստեղ անելիքները (այս դեպքում ջրծաղիկի պարագայում) մեծ են հենց ԱԱՏՄ կողմից ձեռնարկված միջոցառումների մասով՝ հիվանդության հետագա տարածումը և խմբակային դեպքերը զսպելու ուղղությամբ, ինչի մասին ԱՆ համապատասխան կառույցի կողմից ապահովվում է ամենօրյա տեղեկատվություն։ Չգիտես՝ ինչու նշված կառույցը մտահոգված է 1 հիվանդով, թեկուզ ինքնաթիռով ժամանած։ Երևի դեպքը շփոթության մեջ է դրել վերջիններիս, մտածելու՝ դա ասենք ոչ թե ջրծաղիկի, այլ օրինակ՝ կարմրուկի ներբերովի դե՞պք է: Հայտարարություն անելիս կարելի էր ի սկզբանե համաճարակաբանության տեսանկյունից իրականացնել ռիսկի գնահատում՝ այնուհետև հանդես գալ մասնագիտական հայտարարությամբ»։