Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իլհամ Ալիևի որդին զորացրվել է

925
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 16:50
Իլհամ Ալիևի որդին զորացրվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը զորացրվել է Պետական անվտանգության ծառայության բանակից: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զորացրման արարողությանը ներկա է եղել Մեհրիբան Ալիևան:

Նշվում է, որ 2018թ. սեպտեմբերի 16-ին տեղի էր ունեցել Հեյդարի երդմնակալության արարողությունը: Նա ծառայել է 12 ամիս. Ադրբեջանում բուհ ավարտածների համար պարտադիր զինվորական ծառայությունը 12 ամիս է: