Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ես խռովող տղա չեմ». Սասուն Միքայելյան

1527
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 13:05
«Ես խռովող տղա չեմ». Սասուն Միքայելյան

Մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած է ՔՊ-ից՝ վարչության անդամ չընտրվելու կապակցությամբ և պատրաստվում է մանդատը վայր դնել: Այսօր, սակայն Միքայելյանը հերքեց այդ լուրերը:

«Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.... Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին և էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երևի, որ արդար ընտրություններ ա եղել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավքե, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինչ-որ էս խաղերի կամ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ տենց խռովեմ, նեղանամ. ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ»,- ասաց նա: