Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

«Համապատասխան կառույցը պետք է շտապի պարզել, քանի դեռ ասֆալտի տակ չի ծածկվել հերթական որևէ գանձարան». Լիզա Ճաղարյան

303
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 21:10
«Համապատասխան կառույցը պետք է շտապի պարզել, քանի դեռ ասֆալտի տակ չի ծածկվել հերթական որևէ գանձարան». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հարազատներս Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեսել են ահա էս մեծ կարասը, որն անկախ իրենցից «հայտնաբերել են» այդ ճանապարհը լայնացնող ճանապարհաշինարարները, որոնց խնդիրը չէ՝ պարզել, թե սա ինչ կարաս է, որ դարից է մեզ հասել, արդյո՞ք այլ գտածոներ էլ կան այս հատվածում և այլն։ Կարծում եմ՝ համապատասխան կառույցը պետք է շտապի պարզել, քանի դեռ ասֆալտի տակ չի ծածկվել հերթական որևէ գանձարան»։