Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՀՔԾ պետը՝ Բակո Սահակյանի՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության մասին

864
Երկուշաբթի, 01 հուլիսի, 2019 թ., 11:20
ՀՔԾ պետը՝ Բակո Սահակյանի՝ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության մասին

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն այսօր ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրերը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է:

Անդրադառանլաով ՀՔԾ-ն լուծարելու մասին տեղեկություններին՝ Խաչատրյանը նշեց. « e-draft կայքում արդեն հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այդ նախագծով նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է ՀՔԾ-ի լուծարում, բայց դեռևս դա նախագիծ է, կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, կապրենք՝ կտեսնենք»:

Դիտարկմանը՝ հնարավո՞ր, որ Սասուն Խաչատրյանը պաշտոնին հրաժեշտ տա, ՀՔԾ պետն ասաց. «Դա ես չեմ որոշում: Կոռեկտ չէ, որ նման բաների մասին ես հիմա խոսեմ»: