Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Մեկնարկում են Հայաստանի ազգային գրադարանին նվիրված հոբելյանական միջոցառումները

194
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 22:40
Մեկնարկում են Հայաստանի ազգային գրադարանին նվիրված հոբելյանական միջոցառումները

2019 թվականի հուլիսի 4-ին լրանում է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 100-ամյակը: Հուլիսի 2-ից կմեկնարկեն հոբելյանական միջոցառումները:

Հուլիսի 4-ին, ժամը 14:00-ին Թամանյանական մասնաշենքում «Անտարես» հրատարակչության հետ համատեղ կկազմակերպվի մրցանակաբաշխություն: Հայաստանի ազգային գրադարանում կհանդիպեն 10 ամենաընթերցասեր այցելուները և ամենաընթերցված հայ ժամանակակից գրողները: 2018 թվականի լավագույն 10 ընթերցողներին կշնորհվի խրախուսական մրցանակներ։ Պատվոգրերի կարժանանան նաև գրադարանի երկարամյա աշխատակիցները: Տոնական միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով: Հոբելյանական միջոցառման շրջանակում այդ օրը կբացվի նաև «Գրադարանի պատմությունը՝ լուսանկարներում» խորագրով ցուցադրությունը. փոքր ցուցասրահում կներկայացվեն հետաքրքիր լուսանկարներ գրադարանի արխիվից:

Հոբելյանական միջոցառումների շրջանակում ողջ տարվա ընթացքում նախատեսվում են նաև գիտական ընթերցումներ, դասախոսություններ, ցուցադրություններ և այլ միջոցառումներ: