Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում

941
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 18:20
Ռ. Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում

«Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում: Այս մասին հայտնում է «Риа новости»-ն:

«Այսօր, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանը նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - ասել է Եվտուշենկովը:

Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նախկին կազմում գլխավորում էր նշանակումների, պարգևատրումների ու կորպորատիվ կառավարման կոմիտեն։