«Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը». Պատրիկ Ֆիորի
![]() «Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ»,- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան), հայտնում է «Արցախպրես»-ը: Հարցին, թե ինչո՞ւ է Արցախը շատ սիրում, Ֆիորին ասել է. «Առաջինն այն է, որ ես գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանալ: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն է, որ ես ճանաչում եմ Արցախն ու արցախցիներին, և ասում եմ ձեզ՝ դուք հրաշալի եք: Ես սիրում եմ պաշտպանել այն երկիրը ու ժողովրդին, ովքեր ապրում են այս հողի վրա: Ինձ համար շատ կարևոր է իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
