Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Քոչարյանը հանդիպել է մի շարք կայքերի խմբագիրների հետ. «Ժամանակ»

991
Շաբաթ, 29 հունիսի, 2019 թ., 09:55
Քոչարյանը հանդիպել է մի շարք կայքերի խմբագիրների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակման օրը, երբ հայտնի դարձավ, որ Քոչարյանը կրկին կալանավորվելու է, Քոչարյանը հանդիպում է ունեցել մի շարք խմբագիրների հետ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել tert.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը, «168 ժամ» կայքի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, «Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը, «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը և մի քանի այլ խմբագիրներ։

Հանդիպման նախաձեռնողը եղել է Ռոբերտ Քոչարյանը, իսկ քննարկման թեման՝ մասնակից լրատվամիջոցների հետագա քաղաքականությունը»։

Մանրամասները՝ թերթի համարում: