Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Դուք դրանով նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը». Դանիել Իոաննիսյան

864
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 12:05
«Դուք դրանով նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի սիրելի պատգամավորներ,

1. Նվազագույն աշխատավարձը սահմանում եք դուք և ոչ՝ Կառավարությունը: Երբ դուք գրում եք՝ «Կառավարությունը որոշեց», դուք դրանով իսկ նսեմացնում եք պետությունում որոշումների կայացման ձեր իսկ դերը:

2. Նախագծի հեղինակը ձեր իսկ գործընկերներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն են, և քանի դեռ իրենք չորոշեն նախագծում 63 հազարը դարձնել 68, դուք չեք կարող պնդել, որ նվազագույնը կդառնա 68 հազար: Նախագծում փոփոխություն կարող է իրականացնել միայն դրա հեղինակը և ուստի, Կառավարության կարծիքի վրա հիմնվելով, մի նսեմացրեք հեղինակ-պատգամավորների դերը:

3. Լավ կանեիք ձեր ՖԲ էջերն իրարից ինչ-որ բաներ copy-paste անելու փոխարեն օգտագործեիք կոնկրետ երևույթների ու նախագծերի մասին ձեր դիրքորոշումն արտահայտելու համար: Մի նսեմացրեք ձեր հրապարակային խոսքի արժեքը»: