Պամելա Անդերսոնը «Մարսել»-ի ֆուտբոլիստին մեղադրել է բռնության համար
5707
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 01:55
![]() Հայտնի դերասանուհի և ֆոտոմոդել Պամելա Անդերսոնն իր ընկերոջը՝ «Մարսել»-ի պաշտպան Ադիլ Ռամիին, մեղադրել է բռնության և խաբեության համար։ Նա հուզումնալից գրառում է կատարել ինստագրամյան իր էջում։ «Ինձ համար դժվար է ընդունել սա։ Կյանքիս վերջին երկու տարիներն ընկղմված էին ստի մեջ։ Նա ինձ խաբում էր, ստիպում էր հավատալ մեծ սիրուն։ Երբեմն նա շատ կոպիտ էր ինձ հետ: Անցյած ամռանը քաշեց իմ մազերը՝ հյուրանոցում նրան մենակ թողնելու համար: Այդ ամառը վատագույնն էր իմ կյանքում։ Նա այնպես էր սեղմել ձեռքերս, որ ստիպված էի բժշկի դիմել: Նա երկակի կյանք էր վարում՝ երկու կանանց սրտերի հետ խաղալով։ Նա ստում էր բոլորին։ Նա հրեշ է»,- գրել է աստղը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
