Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մելիան ազատության մեջ է

909
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 20:25
Մելիան ազատության մեջ է

Դատարանը մերժել է Նիկա Մելիայի ձերբակալման վերաբերյալ դատախազության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի դատախազությունն ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիայի խափանման միջոցը կիրառելու միջնորդությամբ դիմել էր դատարան, փոխանցում է «Ալիք մեդիան»:

Նշենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային զրկել էր պատգամավորական մանդատից՝ դատախազության պահանջով:

Մելիան մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ: