Երևան`   +10 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Հունան Պողոսյանը՝ Սյունիքում նարկոթրաֆիկի դեպքերի և նախկին պաշտոնյաների կողմից օտարված հողատարածքների մասին

352
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 16:45
Հունան Պողոսյանը՝ Սյունիքում նարկոթրաֆիկի դեպքերի և նախկին պաշտոնյաների կողմից օտարված հողատարածքների մասին

«Նիկոլ Փաշինյանը Ձեզ մարզպետ նշանակելիս ասաց, որ Սյունիքը նարկոթրաֆիկի կետ է և Ձեզ նշանակեց, որպեսզի այդ հարցը լուծվի: Ձեր գործունեության ընթացքում քանի՞ այդպիսի գործ է բացահայտվել և Դուք ի՞նչ եք արել»,- այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում, հարցին ի պատասխան՝ Լոռու մարզպետ Հունան Պողոսյանն ասաց. «Ձեր հարցի հասցեատերը ուղղակի իմաստով ես չեմ, իսկ վարչապետը որպես նշանակման բաղադրիչներից մեկը դա ասաց: Ինչ վերաբերում է իրավապահ համակարգին, հարցը ուղղեք իրենց: Ես այդ իմաստով համակարգելու եմ այդ աշխատանքները, իսկ իրավապահ համակարգը և՛ տեղում, և՛ կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները շատ նորմալ աշխատում են փոխհամաձայնեցված, ունեն տեսանելի արդյունքներ: Եթե ուզում եք թվեր, դիմեք ոստիկանություն, ԱԱԾ, ՊԵԿ-ի մաքսային ծառայություն»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով փակ հանդիպման ընթացքում մարզպետերի գործունեությանն առնչվող «Իմ քայլ»-ականների գնահատականին, Հ. Պողոսյանը հավաստիացրեց, որ «որևէ մարզպետի աշխատանքից դժգոհություն կամ գոհունակություն չի հայտնվել, քննարկվել են ընդհանուր բնույթի աշխատանքային հարցեր»:

Հողատարածքների օտարման հետ կապված հարցին ի պատասխան, Հունան Պողոսյանն ասաց, որ հարուցվել են քրեական գործեր, որոնցում ներգրավված են նախկին պաշտոնյաներ: Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվա՞ծ է «հողերի գործում», Պողոսյանը չպատասխանեց: