Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը հաստատեց. Լիլիթ Արզումանյանը՝ թատերականի ռեկտոր

300
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 13:10
Կառավարությունը հաստատեց. Լիլիթ Արզումանյանը՝ թատերականի ռեկտոր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հաստատել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքները:
Կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին հանձնարարվեց օրենքով սահմանված կարգով Լիլիթ Սևակի Արզումանյանի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: