Երևան`   +19 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

1082
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 12:15
Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։

Այս մասին Factor.am-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին, սակայն սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվեց նրա խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ արձակվեց: