Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Չիկագոյի բարերից մեկի աշխատակցուհին թքել է Դոնալդ Թրամփի որդու դեմքին

853
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 11:25
Չիկագոյի բարերից մեկի աշխատակցուհին թքել է Դոնալդ Թրամփի որդու դեմքին

Չիկագոյի բարերից մեկի աշխատակցուհին թքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկի դեմքին: Այս մասին Թրամփ կրտսերը պատմել է «Breibart»-ին:

«Դա շատ նողկալի արարք էր մի կնոջ կողմից, ով, հաստատապես, խնդիր ունի իր էմոցիաների հետ»,-ասել է Էրիկը:

Միջադեպի կապակցությամբ, նա մեղադրել է դեմոկրատներին, ովքեր դեմ են արտահայտվում իր հորը: Նրա կարծիքով, այդ կողմի աջակիցները «քաղաքակիրթ չեն»:

«Եթե որևէ մեկն այն աստիճանի անառողջ է ու այն աստիճանի է իջնում, որ մարդկանց վրա է թքում, դա ուղղակի ընդգծում է մարդու ոչ առողջ վիճակը և հուսալքությունը, ինչպես նաև, դա նշանակում է, որ մենք հաղթելու ենք»,-ընդգծել է նա:

Արարքը իրականացրած կնոջը միջադեպից անմիջապես հետո ձերբակալել են ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները:

«Alinea Group» ընկերությունը, որին էլ պատկանում է այն բարը, որտեղ տեղի ունեցել միջադեպը, հայտարարել է, որ տեղի ունեցածը միայն ընդգծում է «այն աբսուրդը, որը տեղի է ունենում քաղաքականությունում»:
Չնայած հասարակության շրջանում ճնշումներին՝ ընկերությունը չի պատրաստվում փակել բարը: