Երևան`   +12 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

«Նման դեպքերն անպայման պետք է հետաքննվեն իրավապահների կողմից». Հայկ Գրիգորյան

109
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 14:55
«Նման դեպքերն անպայման պետք է հետաքննվեն իրավապահների կողմից». Հայկ Գրիգորյան

«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու նկատառում նման դեպքերի բացահայտման մասով։ Նախ, նման դեպքերն անպայման պետք է հետաքննվեն իրավապահների կողմից՝ պարզելու համար, թե արդյոք կա հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդ՝ նման դեպքերը շատ են իրականում, երբ ամեն ինչ այսպես կոչված օրենքի տառին համապատասխան է, բայց չի պահպանվում վարչարարության տրամաբանությունը, այսինքն՝ Բնապահպանության նախարարը կարող է ազատորեն գումար տրամադրելու հայեցողություն ունենալ մշակույթին, ոստիկանությունը՝ բնապահպաններին, և այլն։ Հուսանք, որ ներկայիս կառավարությունը կկատարի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ, որ նման աննորմալ իրավիճակներ, որոնք կոռուպցիոն ռիսկերով են հագեցած, այլևս չստեզծվեն»։