Երևան`   +28 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Ավտովթար Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին. կա զոհ

104
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:40
Ավտովթար Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին. կա զոհ

Հունիսի 26-ին, ժամը 20:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Սևան
ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան
(վարորդ՝ Լ.Մ., ծնված 1948 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի երկաթյա
սյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել
տուժածին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Տուժածը տեղափոխվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ և մահացել է։