Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ.

Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին. «Ժամանակ»

157
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 09:20
Իրանը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին. «Ժամանակ»

«Իրանի պատվիրակությունը ևս չի մասնակցի Համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղերի բացման արարողությունը տեղի է ունենալու Արցախում, իսկ Իրանի իշխանությունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ:

Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրաժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրենք ևս կարողանան ներկայացված լինել Համահայկական խաղերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: