Վրաստանի խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային
Վրաստանի խորհրդարանը զրկել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիային անձեռնմխելիությունից: Այսօր Վրաստանի կառավարության լիագումար նիստը համաձայնել է գլխավոր դատախազության դիմումը դատարան ուղարկել՝ պատգամավոր Նիկա Մելիայի ձերբակալման խնդրանքով: Այս որոշման օգտին քվեարկել է 91 պատգամավոր (Վրաստանի խորհրդարանում կան 150 պատգամավոր): Այսպիսով, պատգամավորը կներկայացվի դատարանի առջև, որն էլ կսահմանի վերջինի խափանման միջոցը: «Այս մարդիկ գերության մեջ են: Նրանք չէին կարողանում նայել իմ աչքերին: Հանդիպման ժամանակ շատ դժվար էր մթնոլորտը: Նրանց մեծ մասը չէր ցանկանում դա անել, չէր ուզում սեղմել կոճակը, բայց դա արեցին իրենց կամքին հակառակ: Մենք պետք է օգնենք այդ մարդկանց և փրկենք նրանց»,- ասել է Նիկա Մելիան հանդիպումից հետո: Հարկ է նշել, որ Մելիայի խնդրանքով հարցի քննարկման ժամանակ խորհրդարանում չէին եղել ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» և «Միասնական ազգային շարժում» խմբակցությունների ներկայացուցիչները: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00