Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Այդ դեպքում «էլիտնի» իրավագետներն ապաբռնազավթումն ուզուրպացիա չէին որակի». Ստյոպա Սաֆարյան

306
Չորեքշաբթի, 26 հունիսի, 2019 թ., 17:00
«Այդ դեպքում «էլիտնի» իրավագետներն ապաբռնազավթումն ուզուրպացիա չէին որակի». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլի»՝ մինչև այժմ թույլ տված խոշորագույն բացթողումներից մեկը նախկին շրջաններին քաղաքական գնահատական չտալն էր: Ազգային ժողովը պետք է կամ ԱԺ հայտարարության, կամ ԱԺ որոշման (ես կնախընտրեի երկրորդը, որովհետև որոշման մասում կթվարկեի, թե ո՞ր բնագավառներում, իշխանության ո՞ր ճյուղի բարեփոխման ժամանակ և ի՞նչ անելիս, ի՞նչպիսի ելակետային դիրքորոշումներով ու ուղենիշերով պետք է առաջնորդվի կառավարությունն ու ԱԺ-ն): Երբ նախկինում իշխանության ուզուրպացիայի գնահատականը հստակ տրվեր, ըստ որում՝ իշխանության բոլոր ճյուղերի դեպքում՝ կեղծված նախագահական ընտրություններից մինչև կեղծված խորհրդարանական ընտրություններ՝ դրանք վավերացրած ՍԴ-ով, դրանց ձևավորած դատարաններով ու ՍԴ-ով հանդերձ, այդ դեպքում այսօր դատական բարեփոխումների գործընթացը մի շատ պարզ անուն կունենար՝ ապաբռնազավթում, դեուզուրպացիա կամ նաև այս իշխանության վերադարձ ժողովրդին ու ձևավորում ժողովրդավարական ու ժողովրդաիշխանության սկսզբունքներով...

Այդ դեպքում նախկինում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության ուզուրպատորները կամ ուզուրպացիան արդարացրած «էլիտնի» իրավագետները ապաբռնազավթումը ուզուրպացիա չէին որակի...»: